Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Mercedes-ն ու ВАЗ 2104-ը. քահանան տեղափոխվել է հիվանդանոց

 

Այսօր՝ մայիսի 23-ին, ավտովթար է  տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 35-ամյա  Գառնիկ Շահինյանի վարած Mercedes մակնիշի և Տավուի մարզի բնակիչ, 55-ամյա  Վարուժան Անանյանի վարած ВАЗ 2104 մակնիշի ավտոմեքենաները: Այս  մասին  տեղեկացնում է shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Շահինյանը մարմնական վնասվածքներով  տեղափոխվել  է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասասկի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար  Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեղակավարել է  նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Գ. Շահինյանը Դալարիկ գյուղի «Սուրբ Վարդան» եկեղեցու քահանան է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով