Խաբված հայերին բացատրեք, որ հունիսի 20-ին կորոշժվի ամբողջ ազգի ճակատագիրը.Գաբրիելյանով

 

Փաշինյանը թքած ունի Հայաստանի և հայ ժողովրդի վրա, վախենում է բացահայտումներից, որը կհաջորդի անմիջապես իշխանության կորստին։ Այդ իսկ պատճառով Նիկոլը պատրաստ է ամեն ինչի, այդ թվում՝ տարածքների հանձնման։ Պետք չէ լսել իր խոսքերը։ Նա ստում է այնպես, ինչպես շնչում է։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է Ռուսաստանաբանկ մեդիամագնատ, հայազգի լրագրող, հրատարակիչ, «Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ, «Բալթիական մեդիախումբ» հոլդինգի նախագահ Արամ Գաբրիելյանովը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ինձ շատերն են հարցնում, թե ինչ է կատարվում Հայաստանում, ինչու՞ է նման խառնաշփոթություն։

Առաջինը՝ քաղաքական դաշտում խաղում է երեք գործիչ։ Գլխավորը Ռուսաստանն է, երկրորդ խաղացողը Թուրքիա-Ադրբեջանն է, երրորդը՝ Հայաստանը։
Թուրքերը հասկանում են, որ իրենց ժամանակը քիչ է և գործում են՝ երկաթը ծեծիր, քանի Փաշինյանն է սկզբունքով։ Ալիևը շատ լավ հիշում է Էլչիբեյի ժամանակաշրջանը և շատ լավ հասկանում է, որ Քոչարյանը շատ արագ Հայաստանը, իշխանությունը և բանակը կարգի կբերի։ Այնպես, ինչպես Իլհամի հայրն էր անում իշխանության գալուց հետո։ Ալիևը հասկանում է Քոչարյանի ուժը, դա իր գլխում է՝ դեռևս երիտասարդ տարիներից։

Ռուսաստանն ինչպես միշտ կձգձգի մինչև վերջ։ Հատկանպես Կրեմլի շրջապատում կան բավականին պրոադրբեջանական ուժեր, որոնց Քոչարյանի վերադարձը պետք չէ։ Քոչարյանը Կրեմլում ունի մեկ ընկեր և դաշնակից, որը հենց Կրեմլն է՝ Պուտինը։ Ալիևը հասկանում է, որ Պուտինն իր սկզբունքների համաձայն՝ իր ընկերներին չի դավաճանում, այդ պատճառով էլ Իլհամը շատ է շտապում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի՞նչ է հաջորդիվ։ Փաշինյանը թքած ունի Հայաստանի և հայ ժողովրդի վրա, վախենում է բացահայտումներից, որը կհաջորդի անմիջապես իշխանության կորստին։ Այդ իսկ պատճառով Նիկոլը պատրաստ է ամեն ինչի, այդ թվում՝ տարածքների հանձնման։

Պետք չէ լսել իր խոսքերը։ Նա ստում է այնպես, ինչպես շնչում է։ Հայաստանն ունի մեկ շանս՝ դիմադրել, ճնշում գործադրել իշխանությունների և Փաշինյանի վրա, որ չհամարձակվի որևէ բան հանձնել կամ ստորագրել։ Խաբված հայերին բացատրեք, որ հունիսի 20-ին կորոշժվի ամբողջ ազգի ճակատագիրը։

Ազգ, թե մահ»,- գրել է Գաբրիելյանովը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով