Որեւէ պետական կառույց չկա, որպեսզի պայքարի մկների եւ մորեխների դեմ. նման հողատարածքներն ավելացել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ավելացել են այն հողատարածքները, որոնք վարակվել են մորեխներով եւ մկնանման կրծողներով: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ 2020 թվականին մորեխներով եւ մկնանման կրծողներով վարակված են 153 հազար 528 հա գյուղատնտեսական հողատարածքներ:

Միայն 73 հազար 528 հա հողատարածք գտնվում է մկնանման կրծողների տիրապետության տակ, իսկ 80 հազար հա վարակված են մորեխներով: 2019 թվականի համեմատ՝ դա ավել է 26 հազար 417 հա-ով: Մեզ հայտնի դարձավ, որ 2019 թվականին մորեխներով եւ մկնանման կրծողներով վարակված է եղել 127 հազար 111 հա հողատարածք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մկներով եւ մորեխներով վարակված հողատարածքներ ավելի շատ գտնվում են Արագածոտնի մարզում՝ 17 հազար 628 հա: Եւ ամենացավալին այն է, որ մեր հանրապետությունում որեւէ պետական կառույց չկա, որպեսզի պայքարի մկների եւ մորեխների դեմ այն դեպքում, երբ Հայաստանը համարվում է գյուղատնտեսական երկիր, եւ հենց տնտեսության այս ճյուղն է կազմում մեր ՀՆԱ-ի զգալի մասը:

Բայց, չնայած սրան, Հայաստանում անգամ գյուղատնտեսության նախարարություն չկա, իսկ գյուղատնտեսության ոլորտի այս օրերի միակ պատասխանատուն՝ Էկոնոմիկայի նախարարությունը, ոչինչ չի ձեռնարկում»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով