Որդին հոր համար պատասխանատու չէ, բայց հայրը մեղավոր է անհաջող սերունդ տալու համար.Անդրանիկ Թևանյան

Որդին հոր համար պատասխանատու չէ, բայց հայրը մեղավոր է անհաջող սերունդ տալու համար:Այս  մասին  ֆեյսբուքյան  իր  էջում  գրել  է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար,քաղաքագետ  Անդրանիկ  Թևանյանը:

«Ամենազզվելի երևույթներից մեկը հոր հրաժարումն է որդուց և հոր այն կեղծ արդարացումները, թե, իբր, այդ զավակն ուրիշից է ծնվել, ինքը կապ չունի։ Այսինքն՝ ստացվում է, որ հայրը փրփուրը բերանին գոռում է, որ իր կինը «ձախ» է գնացել ու դեռ մի բան էլ էնտուզիազմով ապացուցում է դա։
Թե՛ սովորական կյանքում, թե՛ քաղաքականության մեջ դա անբարոյականություն է։
Այն, որ որդին անհաջող ծնունդ է, փաստ է։ Բայց հայրն է մեղավոր, որ այդպիսի որդի է դաստիարակել»,-գրել է  Թևանյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով