Որ դեպքում՝ էլեկտրոնային, որ դեպքում՝ առձեռն.«Հայաստանի Հանրապետություն»

«Վարկառուները (համավարկառուները) հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարած եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումը, ինչպես նաեւ ֆինանսական կազմակերպություններից ստացած տեղեկանքը հարկային մարմին պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով: Այսպես հորդորում է Պետական եկամուտների կոմիտեն։ Ստորագրված ու սկանավորված դիմումն ու տեղեկանքը պետք է ուղարկել ձեռք բերված կամ կառուցվող անշարժ գույքի հասցեն սպասարկող սպասարկման բաժնի էլեկտրոնային հասցեին:
ՊԵԿ-ը վստահեցնում է, որ բոլոր դիմումներն առանց խնդիրների ստացվում եւ ժամանակին ուսումնասիրվում են: Ինչպես «ՀՀ»-ն տեղեկացավ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանից, որպեսզի հեռավար աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպվեն, ՊԵԿ-ն առաջարկում է դիմումը ներկայացնել հետեւյալ դեպքերում՝ 1․ Երբ առկա է ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված տոկոսագումարների վերաբերյալ ստորագրված եւ սկանավորված տեղեկանքը (պարտադիր ստուգել վճարված գումարի ճշտությունը), 2․ Գործատուների կողմից եկամտային հարկի եւ սոցիալական վճարի` տվյալ եռամսյակին վերաբերող ամսական հաշվարկները ներկայացված են ու վճարված։
Իսկ եթե դիմումն առաջին անգա՞մ է ներկայացվում։ Ըստ ՊԵԿ-ի, այս դեպքում դիմումները բացառություն են։ Առաջին անգամ, կառավարության որոշմամբ հաստատված կարգով, պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել առձեռն, սակայն համավարակով պայմանավորված՝ հարկային մարմինը փաստաթղթերն ընդունում է նաեւ փոստային ծառայության միջոցով»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով