ՈՉ նիկոլական ուժերի իշխանության գալու դեպքում նրանք առոչինչ են համարելու չհրապարակված փաստաթղթերը.Հրանտ Բագրատյան

Միակ ձևը նիկոլական հողատվությունից խուսափելու համար հունիսի 20-ին նրա ՔՊ-ին ու նրանց հարող այլ քաղաքական ուժերին 0 ձայն տալն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Ալիևը վերջին 1 շաբաթում ՀՀ-ից տարածքներ չի խլել։ Ենթադրում եմ, որ նիկոլն ամեն ինչ ստորագրել է (էն որ ասել էր ստորագրելու է)։ Էլի հայրենիք է տվել։ Միակ ձևը նիկոլական հողատվությունից խուսափելու համար հունիսի 20-ին նրա ՔՊ-ին ու նրանց հարող այլ քաղաքական ուժերին 0 ձայն տալն է։ Առ այսօր հրապարակվել է միայն 1 փաստաթուղթ (նոյեմբերի 9-ի հայտարարաությունը)։

Մինչդեռ ստորագրվել, բայց չեն հրապարակվել առնվազն ևս 2 փաստաթուղթ։ ՈՉ նիկոլական ուժերի իշխանության գալու դեպքում նրանք առոչինչ են համարելու չհրապարակված փաստաթղթերը։ Հայ ժողովուրդ կողմնորոշվիր։ 0 ձայն նիկոլի ՔՊ-ին և նրանց հարող ուժերին»,- գրել է նա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով