Ուսումնասիրություններ՝ Վճռաբեկ դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանի մասով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունում ուսումնասիրություններ են սկսվել ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանի մասով: Քրեական հետախուզության վարչությունը, որը նախկինում հայտնի էր վեցերորդ վարչություն անունով, ուսումնասիրում է դատավորի մասով «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումը, որտեղ մատնանշել էինք, որ Մկրտչյանի կրթությունը համապատասխան չէ Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրվելու չափանիշներին: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ մարտի 8-ին գրել էր, որ նրա կենսագրական տվյալները տարակուսելի են:

Բանն այն է, որ, այդ տվյալների համաձայն, Արսեն Մկրտչյանը միաժամանակ սովորել է Երեւանի «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետում, մասնակցել դասընթացներին: 2018 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի ընտրության ժամանակ Բարձրագույն դատական խորհրդում քննարկման առարկա է դարձել Արսեն Մկրտչյանի՝ միաժամանակ զինվորական ծառայություն անցնելու եւ համալսարանում սովորելու հարցը: Պարզվել է, որ Արսեն Մկրտչյանը իրականում չի հաճախել այն դասընթացներին, որը մատնանշել է, նրա անունը բացակայել է ուսանողների հաշվառման հիմնական փաստաթղթերում, ունի ընդամենը միջազգային իրավունքի կրթություն: Նշված հանգամանքները, սակայն, ինչ-ինչ պատճառներով թաքցվել են: Եվ ահա, այսքանից հետո ոստիկանությունը ընթացք է տվել մեր հրապարակումներին. կհետեւենք դրա ընթացքին՝ պարզելու, թե ինչ հանգամանքներում, ում միջնորդությամբ է աչք փակվել ակնհայտ անհամապատասխանության վրա եւ դատավորի պատմուճան տրվել Արսեն Մկրտչյանին»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով