Ո՞վ է Լևոն Տեր-Պետրոսյանը` հարցին պատասխանս կլիներ երեք ձևակերպումների շրջանակում.Թևան Պողոսյան

 

Ես պատմաբան չեմ և պատմության ապագա ընկալումներին գիտական մոտեցում չեմ կարող ցուցաբերել, բայց իմ անձնական ընկալումը, հուսով եմ, որ ապագայում թոռներիս ներկայացնելու հնարավորություն ունենալու եմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է  քաղաքագետ Թևան Պողոսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ո՞վ է Լևոն Տեր-Պետրոսյանը` հարցին պատասխանս կլիներ երեք ձևակերպումների շրջանակում. Լևոն-Հիմնադիր 1991, Լևոն-ազատագրիչ 1994, Լևոն «the Democrat»-2008: Բայց դա եթե չլիներ մեր պարտությունը: Իսկ հիմա այլ է լինելու: Նա մարդ է, որ ժամանակին ձևավորեց հայկական էլիտան, հիմք դրեց մեր ազգային արժեքների վերացմանը և իր խոսքով ամբողջ հայկական քաղաքական դաշտը թողեց պայքարի մեջ անցյալի հետ` հենց իր կերտած անցյալի:

Մեկ անգամ ասել եմ, որ չկա մեկը բացի նախագահ Տեր-Պետրոսյանից, ով ամենաշատն է ձևավորել և´ Ռոբերտ Քոչարյանին, և´ Սերժ Սարգսյանին, դե Նիկոլի մասին էլ իմաստ չկա խոսել: Բայց ի տարբերություն Ռոբերտի և Սերժի, Լևոնի ժառանգությունը ոչ ոք այնքան չավիրեց, ինչքան Նիկոլը: 2018-ի ապրիլ-մայիսին Լևոն «the Democrat»-ն ավիրվեց, 2020 նոյեմբերի 9-ին Լևոն-Ազատագրիչն իր վախճանը կնքեց որպես պատմական երևույթ, իսկ դրանից հետո վարվող քաղաքականությունը հենց Տեր-Պետրոսյանն է լավագույնս նկարագրել` նշելով, որ Նիկոլն ավելի վտանգավոր է, քան նույնիսկ ազերա-թուրքական քաղաքականությունը: Այդ վերջինի արդյունքում էլ դե հասկանալի է, որ Լևոն-Հիմնադրի պատմական կերպարի վերացումը կլինի, քանի որ վստահ եմ` լավ է հասկանում, որ թշնամու նպատակը Հայոց պատականության վերացումն է:

Այնպես որ եթե որևի մեղավոր եք ցանկանում գտնել, մի հատ ձեր մեջ սկսեք առաջինը նայել: Ու՞մ ստորագրություն է դրած և այդ ու՞մ ականջին է փսփսացել, որ օրինակ Ռոբերտին ճիշտ է բերել Հայաստան: Սերժին ՊՆ, ԱԱԾ, Ոստիկանապետ նշակել, … Նիկոլին ցուցակ վերցնել և առաջ տանել… բա էլիտա ձևավորելը հո պոզով պոչով չի լինում…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արդեն ասել եմ, որ այն ուժը, ով պայքարելու է անցյալի հետ և ոչ թե առաջրկելու է ապագա ազգային օրակարգ, այլևս չի լինելու իմ քաղաքական հետաքրության դաշտում: Հուսամ, որ մեր ազգային պետականության ինքնության, Հայրենիքի 1994 թվականի սահմաններում վերածննդի և վերականգման մասին կլինեն հարցերը, որ կպատմեմ թոռներիս, այլ ոչ թե անձերի, որոնք իրենց անձնական դերակատարման մասին միայն հետաքրքրված էին:

Տեսնես մայիսի 28-ի ընդառաջ ապագայի մասին խոսք կլսե՞նք»:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով