Ո՞րն է գերիների հարազատների անտրամաբանական պահանջների պատճառները.Գագիկ Համբարյան

Քաղաքագետ   Գագիկ  Համբարյանը   ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է.

Երեկ Շիրակի մարզպետարանում էին հավաքվել 2020 թ-ի վերջում Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդում գերեվարված շիրակցիների հարազտաները և արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին պահանջներ էին ներկայացնում, թե «Ոտք չդնեք Շիրակի մարզի, վատ կէղնի»..
Գերադասել եմ մինչև հիմա, հաշվի առնելով այդ անձանց սարսափելի վիճակը, չնադրադառանալ գերեվարվածների հարազատների պահանջների անտրամաբանական և անհեթեթ լինելուն, բայց ամեն ինչ ունի չափ…
Ես չեմ հասկանում սույն անձանց պահանջների տրամաբանությունը… Ու ընդհանրապես, որևէ՝ նորմալ մարդ ևս չի կարող ընկալել նրանց պահանջների հիմքերը…
Կա՛մ սույն անհեթեթ պահանջներով հանդես եկողները քաղաքականապես անգրագետ են և հատուկ մանիպուլյացիայի են ենթարկվում գործող իշխանությունների կողմից, կա՛մ…
Գերեվարվածների հարազատները մեկ բան պետք է հասկանան. ԲԱՑԻ ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՈՐԵՎԷ ԱՅԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺ ԿԱՄ ԱՆՁ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՉԷ ԻՐԵՆՑ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ԳԵՐԵՎԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ…
Ի՛նչ կապ ունեն Հայաստանում գործող ընդդիմադիր կամ նույնիսկ իշախնամետ, բայց իշխանության մաս չկազմող քաղաքական ուժերը գերեվարվածների վերադարձի հետ… Ընդդիմադիրներից իրենց գերեվարված զավակներին պահանջող մարդիկ բացահայտում են իրենց անգրագիտությունը և միևնույն ժամանակ ուրախացնում են գործխող իշխանություններին՝ որոնց համար նրանց անգրագիտությունն ուղղակի նվեր է, քանի որ իրենք այդպիսով խուսափում են պատասախանատվությունից և միևնույն ժամանակ սեփական մեղքը բարդում են անմեղների վրա…
Ընդդիմադիրներից իրենց գերեվարված հարազատներին պահանջողները չե՞ն հասկանում, որ այդ ընդդիմադիրները որևէ լիազորություն և իրավունք չունի բանակցելու Հայաստանի անունից ադրբեջանցիների կամ գերիների հարցերով զբաղվող որևէ կառույցի հետ… Դժվա՞ր է այդքանն ընկալելը…
Նույն հաջողությամբ գերեվարվածների հարազատները կարող են Նիկոլի պատճառով ադրբեջանական գերության մեջ հայտնված իրենց հարազատներին պահանջել, օրինակ՝ ինձանից կամ իրենց հարևաններից…
Գերեվարվածների հարազատների այս անհեթեթ վարքագիծն ուղղակի անընդունելի է և զարմանալի…
Նիկոլի և դրան սպասարկողների այն թեզը, թե ընդդիմադիրներն իրենց հանրահավաքներով խանգարում են գերեվարվածների վերադարձին, ուղղակի զավեշտալի էին և ցավոք, գերեվարվածների հարազատներից շատերն այդ խայծը կուլ տվեցին և մինչև հիմա այդ ապուշ թեզով են առաջնորդվում… Հիմա էլ հանրահավաքներ չկան և զարմանալի է, որ ընդդիմադիրներին անհեթեթ պահանջներ ներկայացնեող գերեվարվածների հարազատները չեն պահանջում Նիկոլից իրենց մտերիմներին հետ բերել…
Ի դեպ, չեմ ուզում հավատալ, բայց Գյումրիում լուրեր են պտտվում, որ գերեվարվածների հարազատներից ոմանք “շահավետ համագործակցում” են գործող իշխանությունների հետ և դիտավորյալ են մեղադրում ընդդիմադիրներին՝ անտրամաբանական պահանջներ ներկայացնելով ընդդիմությանը՝սպասարկելով Նիկոլին և որոշ քայլիստների շահերը Շիրակի մարզում… Կրկնում եմ՝ չեմ ցանակնում այդ խոսակցություններին հավատալ, բայց…
Հ.Գ. Գերեվարվածների հարազատների կողմից ԲՈԼՈՐ քաղաքական ուժերին ներյակացված պահանջն ամբողջովին քայլիստների շահերից է բխում, քանի որ գործող իշխանություններին, որոնք ՄԻԱԿ պատասխանատուն են գերիների համար և ընդդիմությանը, որոնք որևէ պատասխանատվություն չեն կրում այդ անձանց գերեվարման համար, դնում են նույն հարթակի վրա՝ դարձնելով հանցակիցներ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով