Ո՛չ կուսակցության անունն էր ինձ ինչ-որ բան ասում, ոչ էլ ղեկավարի անունը.Ռուբեն Մելիքյան

 

Նոր ֆեյսբուքը գովազդով ինձ ցուցադրեց այս փաստաթուղթը՝ շնորհավորելով առ այն, որ գրանցվել է ինչ-որ նոր կուսակցություն, որը վստահաբար մասնակցելու է առաջիկա ընտրություններին։ Այս մասին ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Ո՛չ կուսակցության անունն էր ինձ ինչ-որ բան ասում, ոչ էլ ղեկավարի անունը։ Այդ պատճառով սև գույնով փակել եմ — էական էլ չէ, թե ով են, ինչ են։

Հարցն այլ է. դեղինով նշել եմ, որ ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ տեղի է ունեցել մայիսի 13-ին, իսկ գրանցումը՝ մայիսի 21-ին՝ 8 օր անց։

Արդյո՞ք դա ողջամիտ է։ Նախ, համագումարից հետո հազար բան կա անելու — մարզային կառույցներ բացել, թղթեր հավաքել և այլն։ Հետո էլ, փաստաթղթերը հանձնելուց հետո պետությունն ունի 30 օր ժամանակ՝ գրանցելու կամ մերժելու համար։ Ու սովորաբար վերջին օրերին են որոշում կայացնում։ Ու սովորաբար մի հատ ավել-պակաս ստորակետ են նկատում, մերժում են։

Հիմա սա ո՞նց հասկանանք։ Արդյո՞ք գործ չունենք առնվազն «կասկածելի» դեպքի հետ»,- գրել է Մելիքյանը։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով