Վնասներ՝ քամու հետևանքով

Մայիսի 23-ին, ժամը 16։22-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ Երևանի Կասյան, Գր․ Արծրունու, Րաֆֆու, Ավետիսյան, Բաշինջաղյան, Մազմանյան, Նալբանդյան փողոցներում, Արարատի և Արմավիրի մարզերում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում քամու հետևանքով վնասվել են տանիքների կառուցատարրեր, ծառի ճյուղեր, էլեկտրական լարեր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։

Ժամը 19։30-ի դրությամբ փրկարարները իրականացնում են համապատասխան աշխատանքներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով