Վերից վար՝ Նիկոլից մինչև ցուցակի վերջին ՓՊ-ականը ու հեռացեք.Թաթուլ Հակոբյան

 

Մայիսի 19-ին տագնապ էի հնչեցրել, որ հակահայ փաստաթուղթ է հասունանում: Այս մասին  գրառում է արել  լրագրող Թաթուլ Հակոբյանը:

Նրա ֆեյսբուքյան գրառմսն մեջ մասնավորապես ասվում է.

«Մայիսի 22-ին գրել էի՝

Բայց կարող է լինել ավելի սարսափելին. օգտվելով Հայաստանի ներքին խառնակ վիճակից, գործող իշխանությունների անկարողությունից եւ ընդդիմության չհաշվարկված գործողություններից՝ Ադրբեջանը կամրապնդվի Հայաստանի տարածքում եւ հեռանալու դիմաց նոր պայմաններ կպարտադրի:

Մայիսի 27-ին գրում եմ՝ եթե այսպես շարունակվի, ապա ափսոսալու եմ այն փաստաթղթի համար, որ մայիսի 19-ին համարում էի հակահայ….

Ասելիք չկա այլևս… մարդ ԱՄՈԹից գետինն է մտնում…

Այդ ամոթից Դուք էլ ունեցեք՝ վերից վար՝ Նիկոլից մինչև ցուցակի վերջին ՓՊ-ականը ու հեռացեք: Ձեր ամեն օրը մեր պետականության հաշվին է»:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով