Վեց հայ զինվորների գերեվարումը եղել է վաղօրոք պլանավորված՝ հայ ժողովրդին նոր զիջումներին հոգեբանորեն պարտադրելու համար. Մելոյան

Վեց հայ զինվորների գերեվարումից հետո վարչապետի պաշտոնակատարը հայտարարում է, որ շուտով կներկայացնի իրավիճակի հանգուցալուծման փոխշահավետ պլան, որն իրականալի է կարճ ճամանակահատվածում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանագրագետ Գոհար Մելոյանը:

«Ադրբեջանի զինված ուժերը երկու շաբաթից ավել է ներխուժել են Հայաստանի Հանրապետության տարածք, սպանել մեկ զինծառայողի և գերեվարել վեց հոգու, իսկ այդ ամբողջ ընթացքում իրենց հետ հերթական հակահայ և հակասահմանադրական փաստաթուղթը ստորագրած կապիտուլյանտը հայ զինվորների գերեվարումից անմիջապես հետո հայտարարում է, որ ներկայացնի երկուստեք՝ Հայաստանի և Ադրբեջանի համար փոխշահավետ պլան։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսինքն, դավադրաբար վեց հայ զինվորների գերի հանձնած իշխանությունը պատրաստվում է ի օգուտ Ադրբեջանի կատարել նոր զիջումներ, ամենայն հավանականությամբ՝՝ նոր տարածքների, միջանցքի կամ ծայրահեղ անշահավետ պայմաններով կատարված դելիմիտացիայի պայմանագրի տեսքով։

Այս պայմաններում առավել հիմնավոր և ողջամիտ ենթադրություն է, որ վեց հայ զինվորների գերեվարումը եղել է վաղօրոք պլանավորված՝ հայ ժողովրդին նոր զիջումներին հոգեբանորեն պարտադրելու համար»։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով