Վարչապետի պաշտոնակատարը՝ թքած ունենալով բոլոր գրված ու չգրված օրենքների վրա, բացահայտ քարոզչություն է իրականացնում. Դավիթ Գրիգորյան

 

«Առանց հետևանքների։ Վարչապետի պաշտոնակատարը՝ թքած ունենալով բոլոր գրված ու չգրված օրենքների վրա, բացահայտ քարոզչություն է իրականացնում», իր ֆեյսբուքյան էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարության նախկին մամլո խոսնակ Դավիթ Գրիգորյանը:

 

 

«Քարոզարշավը մեկնարկելու է հունիսի 7-ին, իսկ իրեն օրենքի պահապան հռչակածը, օգտագործելով ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր լծակները՝ քաղաքներով շրջում ու ուղիղ քարոզչություն է իրականացնում։ Նա, որը խախտում է իր իսկ երաշխավորության տակ գտնվող ՀՀ օրենքները ինչպե՞ս կարող է պահպանել այլոց իրավունքները։ Ու այսպես է վարվում ոչ միայն ինքը։ Միմյանց հիմնական մրցակից համարող երկու ուժերն էլ լուռումունջ թքած ունեն օրենքի վրա։ Լավ, էս երկրում էլ պետության ու օրինականության շահը ինչ-որ սուտասանի շահից գերադասող չկա՞։ Մենք կու՞յր ենք, խու՞լ, թե՞ համր։ Մենք պետություն ունե՞նք»:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով