ՏԸՀ-ները խնդիր են իշխանության համար․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախընտրական քարոզարշավի մեկնարկին ընդառաջ բոլոր քաղաքական ուժերը փորձում են վերադասավորել իրենց կազմերը և նախապատրաստվել բուն ընտրական պայքարին։ Ինչպես հայտնի է, ընտրական գործընթացների առանցքային ֆիգուրանտն ընտրական հանձնաժողովներն են, որոնք բուն ընտրական պրոցեսի թիվ մեկ պատասխանատուն ու կազմակերպիչն են։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին ՏԸՀ-երում սեփական ներկայացուցիչներն ունենալու հարցում բավական փակուղային իրավիճակում են հայտնվել իշխանության ներկայացուցիչները։ Մեր ունեցած տեղեկության համաձայն, իշխանությունն ուղղակի չի կարողանում փորձառու և բանիմաց հանձնաժողովականների ցուցակ կազմել, ովքեր անվերապահորեն կարող են իրականացնել իշխանությունների ցանկությունները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բանն այն է, որ ոմանց տեղական իշխանությունները չեն վստահում, իսկ մեծամասնությունը պարզապես հրաժարվում է այս իշխանությունների ցուցակով ՏԸՀ անդամ լինել, որպեսզի չասոցացվեն նրանց հետ: Թերթի աղբյուրը փոխանցել է, որ նույն խնդիրը կապված է նաև վստահված անձանց հետ՝ ճիշտ նույն նկատառումներով։ Մի խոսքով, համապատասխան քանակն ապահովել են «արյուն-քրտինքով»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով