Տավուշի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

Մայիսի 25-ին ոստիկանության Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Արծվաբերդի անտառներից փայտանյութով բեռնված առանց համարանիշերի մի բեռնատար է գնում դեպի Ճամբարակ:
Անհետաձգելի միջոցառումներով «Հորիզոնի աղբյուր» կոչվող հանդամասից ոչ հեռու ոստիկանները հայտնաբերեցին Ճամբարակ քաղաքի 48-ամյա բնակչի 6 խմ փայտանյութով բեռնված «Զիլ» մակնիշի մեքենան։
Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ «Հորիզոնի աղբյուր» կոչվող հանդամասում ծառեր է ապօրինի հատել։
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նույն օրը, դարձյալ «Հորիզոնի աղբյուր» հանդամասում, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ստուգեցին Թթուջուր գյուղի 52-ամյա բնակչի՝ փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի մեքենան։
Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ հանդամասից ապօրինի ծառեր է հատել:
Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Հիշյալ դեպքերով նշանակվել են մասնագիտական ստուգումներ: Նախապատրաստվում են նյութեր:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով