Շուտով համացանցում շինծու տեսանյութեր են հայտնվելու. Արամ Վարդևանյան

 

Շուտով համացանցում շինծու տեսանյութեր են հայտնվելու, ուր դաշինքի անունից մարդկանց իբր նյութական խոստումներ են տրվում։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Նախորդ շաբաթ արձագանքել էինք պարբերաբար շրջանառվող այն տեղեկություններին, որ գործող ժամականավոր իշխանությունը վարկաբեկիչ բեմադրությունների շարք է նախապատրաստում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ։ Նպատակը՝ մոլորեցնել հանրությանը, ասելով, թե «Հայաստան» դաշինքը համակիրներ է «գնում»։

Անցած օրերին տեղեկացանք նաև, որ շուտով համացանցում շինծու տեսանյութեր են հայտնվելու, ուր դաշինքի անունից մարդկանց իբր նյութական խոստումներ են տրվում։

Պաշտոնապես հայտարարում եմ, որ նման որևէ երևույթ կամ արարք առնչություն չունի «Հայաստան» դաշինքի հետ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամանակավոր իշխանությունը վերջապես պետք է ընկալի, որ կեղծիքների պրակտիկան սպառված է և սև քարոզչություն կիրառելով, սադրանքների գնալով` որևէ արդյունքի չեն հասնելու»:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով