Սա մեր ազգի համար դարձավ «տրոյական ձի».Էդուարդ Շարմազանովը`Փաշինյանին

ՀՀԿ խոսնակ   Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է.

Լսեցի կապիտուլյանտի նվաստացուցիչ խոսքը Անվտանգության խորհրդի նիստում։
Սահմանը պաշտպանելու փոխարեն սա առաջարկում է դուրս բերել մեր զորքը Սոթք-Խոզնավար հատվածից։
Եթե ՀՀ սահմանները Ռուսաստանը կամ ԵԱՀԿ համանախագահ երկրները պետք է պահեն, բա դու ո՞վ ես ու ինչացու՞։
Կապիտուլյանտի յուրաքանչյուր գործողություն մեզ ավելի է մոտեցնում ինքնիշխանության վախճանին:
Հեռացիր, գնա, այ մարդ, քանի դեռ ամբողջ երկիրը չես հանձնել։
Սա մեր ազգի համար դարձավ «տրոյական ձի»՝սահմանները բացելով թշնամու առաջ։
Հ.Գ. Էս անկարող թրքամոլին սատարողը, լինի՝ պաշտոնյա, թե մոլորյալ քաղաքացի, սատարում է Հայաստանի անկախության կործանմանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով