ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցի շրջանակում կհանդիպի նաև Նիկոլ Փաշինյանին

Աշխատանքային այցով այսօր Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մայիսի 6-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Աշխատանքային այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տեղի կունենա նաև Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, ապա՝ ընդլայնված ձևաչափով հանդիպումը։ Այնուհետև կկայանա ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով