Փրկարարները բեռնատարը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված

Մայիսի 25-ին, ժամը 22:26-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մաստարա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 79-րդ կմ-ի հատվածում «Ford Transit» (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1993 թ.) մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և հայտնվել ճամփեզրին։

Փրկարարները հատուկ տեխնիկայի (էվակուատոր) օգնությամբ բեռնատարը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով