Փոթորիկը տան տանիքներ է պոկել ու շպրտել, կոտրել էլեկտրասյուներ և հաստաբուն ծառեր

 

Երեկ՝ մայիսի 22-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 14:00-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Խաչփառ գյուղում փոթորիկը տան տանիքներ է պոկել և շպրտել, տապալել էլեկտրասյուներ ու կոտրել հսկայական ծառեր:   Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին գյուղապետ Շահեն Մարտիրոսյանը տուն առ տուն արձանագրում է վնասները, իր մոտ նշում տուժած գյուղացիների տվյալները, որոնք ուղարկելու է Արարատի մարզպետարան: Էլեկտրասյուների տապալման պատճառով գյուղը հոսանքազրկվել է:

Օպերատվորեն գյուղ են ժամանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Արաքս» մասնաճյուղի ներկայացուցիչները, ովքեր մի քանի բրիգադներով արդեն սկսել են աշխատանքներ՝ տապալված սյուները նորերով փոխարինելու համար, որպեսզի ժամերի ընթացքում վերականգնվի էլեկտրամատակարարումը:

Փոթորիկը նաև գյուղի գերեզմաններում է ավիրածություններ արել՝ կոտրելով հանգուցյալների համար նախատեսված զրուցարանները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով