Փաստորեն հողատու, ազգակործան, դավաճան կառավարությանն ու նրա գլուխ նիկոլ փաշինյանին բավական չեն հազարավոր զոհերը.Լիլիթ Հովակիմյան

Ռեֆորմիստների կուսակցության  խորհրդի  անդամ    Լիլիթ    Հովակիմյանը    ֆեյսբուքյան իր էջում  գրել  է

«Թրքահպատակ նիկոլը գնում է նաև տասնյակ հազարավոր զինծառայողների հոգեկան խեղանդամ դարձնելու ճանապարհով:
Փաստորեն հողատու, ազգակործան, դավաճան կառավարությանն ու նրա գլուխ նիկոլ փաշինյանին բավական չեն հազարավոր զոհերը, տասնյակ հազարավոր հաշմանդամներն ու վիրավորները և նրանք այսքանին ուզում են գումարել նաև ողջ ստորացուցիչ, սարսափելի պատերազմով անցած, իրենց ծառայությունը պարտադիր ժամկետային ծառայությունն իրականացնող բոլոր 18-20 տարեկան տղաներին՝ վերջիններիս ներվային խանգարված կամ հոգեկան հիվանդ դարձնելով:
Մեզ`Ռեֆորմիստների կուսակցությանը, բազմաթիվ զինծառայողների ծնողներ են դիմում, հայտնելով իրենց բողոքները: Ծնողներին զարմացնում ու զայրացնում է այն, որ ՀՀ Կառավարությունը, փաշինյանի գլխավորությամբ ներում է շնորհում և քրեական հետապնդումից ազատում է ՀՀ պարտադիր ժամկետային զինծառայությունից խուսափած՝ բանակից փախած և օտար երկրներում հանգրվանած դասալիքներին, այնինչ այսօր մենք ունենք զինվորների պակաս և 2020-ի պատերազմով անցած 18-20 տարեկան տղաներն իրենց անգամ փոխարինող չունեն, որ 1-2 ամսով գան հանգստանալու, բուժման և մայրական խնամք ստանալու:
Ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ, որ այսօր այս խայտառակ, դավաճանված պատերազմի գրեթե բոլոր մասնակիցների մոտ այս ամենը վատ նստվածք է թողել, գրեթե բոլորն ունեն նյարդային և հոգեկան խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել 4-օրից 1 շաբաթ տևող արձակուրդների ընթացքում:
Իրենց հասակակից մարտական ընկերների կորցրած մեր 18, 19, 20 տարեկան տղաները այսօր անգամ չեն էլ ուզում խուսափել ծառայությունը շարունակելուց, չեն ուզում դառնալ դասալիք ու քանի որ իրենց փոխարինող չկա՝ բուժումը կիսատ թողնելով և դեղերն իրենց հետ վերցնելով՝ հոսպիտալներից ու հիվանդանոցներից գլխիկոր վերադառնում են ծառայության: Նրանք վերադառնում են, որպեսզի սահմանին մնացած իրենց մյուս ընկերները նույնպես կարողանան մի քանի օրով արձակուրդ ստանալ:
Իսկ ի՞նչ է անում այսօրվա մեր կառավարությունը: Ընկած է չհայտարարված արտահերթ ընտրություններին պատրաստվելով ու ապօրինի քարոզարշավով: Այնինչ վտանգի տակ են թողնում տասնյակ հազարից ավելի զինծառայողների հոգեկան առողջություն, որոնք մի մասն իր ողջ կյանքը կշարունակի հոգեպես խեղված կամ նյարդային հիվանդություններով»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով