Փաստաբանները գործի են կպել.«Հրապարակ»

 

««Պատիվ ունեմ» դաշինքը բոլոր ճակատներում է պատրաստվում ճակատամարտի։ Նախաքարոզչական, ապա քարոզչական կազմակերպված աշխատանքներ ծրագրելուց զատ, լրջագույն աշխատանքներ են տանում նաեւ ընտրական եւ հետընտրական գործընթացները վերահսկելու, խախտումները հավաքագրելու, ժամանակին բողոքարկելու ուղղությամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մենք տեղեկացանք, որ դաշինքը մի խումբ փաստաբանների հետ արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել, եւ նրանք աշխատելու են նախընտրական ու հետընտրական ողջ ընթացքում՝ հավաքագրելու են ընտրական խախտումները, իրավական աջակցություն են ցույց տալու ընտրողներին ու շտաբների աշխատողներին, ապա մասնակցելու են բողոքարկման գործընթացին։ Գաղափարը պատկանում է Հանրապետական կուսակցությանը, հավանաբար, որոշել են դաս քաղել 2018-ի ընտրություններից, երբ ընդամենը մեկ տոկոս պակասեց խորհրդարան անցնելուն։ Կուսակցությունում թեեւ կասկածներ չունեին եւ անգամ փաստեր ունեին, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, սակայն Սերժ Սարգսյանը որոշեց դրանք չբողոքարկել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով