Փաշինյանն որևէ շանս չունի վերարտադրվելու.Արթուր Վանեցյան

Նիկոլ Փաշինյանն որևէ շանս չունի վերարտադրվելու և հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդդիմությունը հաղթելու է և ձևավորելու է ազգային մտածելակերպ ունեցող իշխանություն: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
«Մենք բոլորս պետք է մասնակցենք ընտրությունների, որպեսզի գործող իշխանություններն ընտրությունների արդյունքում ոչ մի հնարավորություն չունենան վերարտադրվելու»,-նշել է «Հայրենիք» կուսակցության առաջնորդը:
«Մեր նպատակը մեկն է՝րոպե առաջ դուրս շպրտել այս ապազգային, անհայրենիք իշխանություններին կառավարությունից»,-նշել է Վանեցյանը:
Վանեցյանի խոսքով, պատերազմ կեղծողն՝ ընտրություններ էլ կարող է կեղծել, սակայն այդ պարագայում այս իշխանությունները շատ կոշտ դիմադրության կարժանանան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով