Փաշինյանի ամեն օրը սպառնալիք է պետության գոյության համար. ՀՅԴ ՀԳՄ հայտարարությունը

 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանի Հանրապետության իշխանություններն անմիջական պատասխանատվություն են կրում ՀՀ սահմաններին ծավալվող իրադարձությունների համար: Հայրենիքը չպաշտպանելու նրանց վարքագիծը պատճառ է, որ թշնամին է՛լ ավելի լկտիանա ու սանձարձակ գործողությունների դիմի: Նիկոլ Փաշինյանը դեռևս նոյեմբերի 18-ին խոստացել էր շուտափույթ Հայաստան վերադարձնել գերեվարված անձանց: Այս խոստումից հետո ադրբեջանական գերության մեջ հայտնվեցին նոր քաղաքացիներ: Այսօր թշնամին գերեվարեց վեց զինծառայողի, իսկ մայիսի 25-ին, թշնամու գնդակից զոհվեց ՀՀ զինված ուժերի զինծառայող: Սահմանադրությամբ ամրագրված իրենց պարտականությունները կատարելու փոխարեն, Հայաստանի իշխանությունները զբաղված են ստեղծված իրավիճակի համար Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս մեղավորներ նշանակելով:

Վերջին օրերին տեղի ունեցած դեպքերը մեկ անգամ ևս փաստում են,  որ Հայաստանի Հանրապետությունում իշխանություն գոյություն չունի, և ամեն օրը սպառնալիք է պետության գոյության համար:

Ազգային արժանապատվությունը վերականգնելու, ՀՀ քաղաքացիների և հայրենիքի անվտանգությունն ու պաշտպանվածությունը ապահովելու լուծումը ընտրությունների միջոցով երկրի կառավարումը ազգային ուժերին և անձանց փոխանցելն է: Սակայն, մինչև նոր իշխանության ձևավորումը, անհետաձգելի անհրաժշտություն է թշնամու կասեցումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ այդմ՝

պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի անհապաղ փաստացի հեռացում և Հայաստանի կառավարության ժամանակավոր նոր ղեկավարի նշանակում: Այս հարցում կառավարության անդամների և իրավապահ մարմինների անգործությունը նրանց դարձնում է հանցակից, և նրանցից յուրաքանչյուրն անհատական պատասխանատվություն է կրում երկրի անվտանգային և դիվանագիտական ձախողումների համար,

կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը և Հայաստանի դաշնակից երկրներին՝ դատապարտել Ադրբեջանի  պատերազմական հանցագործությունները, ձեռնարկել գործողություններ՝ զսպելու վերջինիս:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով