Պետք չէ տնտեսագիտական տարրական գիտելիքներ ունենալ… Կարեն Ճշմարիտյան

 

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն  Ճշմարիտյանը   ֆեյսբուքյան  իր  էջում  գրել  է.

Նույնիսկ եթե հաշվի չառնենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի այսպես ասած «լոքդաունի» ահռելի «էֆեկտը», ապա միայն համադրելով տնտեսական ակտիվության աճի տեմպերը սպառողական գների և արդյունաբերական ապրանքների գների ինդեքսների աճի հետ, կարելի եզրակացնել, որ Հայաստանի տնտեսությունը 2020 թվականի համեմատությամբ, և 2021 թվականին շարունակում է փաստացի կայուն անկում գրանցել: Թերևս, նույնիսկ գնաճի պայմաններում կարելի էր դրական համարել արտահանման կայունությունը, բայց սրա մասին կարելի է ամբողջական պատկերացում կազմել միայն տվյալները ճշգրտելուց և ապրանքային կազմը տեսնելուց հետո:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Պարզապես պետք է սովորական մարդ լինել` մի քիչ բանական, որպեսզի ընկալել, որ եթե ցանկացած անվանական աճ 2-3%% -ի շրջակայքում է, իսկ գների աճը` 5-6%%-ի, ապա` տնտեսության մասին քիչ թե շատ խոսողների կողմից այդպիսի աճը գնահատել, որպես «հուսադրող», մեղմ ասած` սխալ է, եթե ոչ մասնագիտական անկարողություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Ավելին` այս տարվա համաշխարհային տնտեսության ակնհայտ վերելքի, իսկ Հայաստանում իրական հատվածի համարյա բոլոր սեգմենտներում ամսե-ամիս տնտեսական ակտիվության աճի տեմպերի նվազման պարագայում (կարմիրով նշված) խոսել հետագա լուրջ աճի, կամ տնտեսության վերականգնման միտումների մասին` պարզապես դատարկ պոպուլիզմ է, իսկ տնտեսագետի դիպլոմ ունեցողների կողմից` չափազանց մեղմ ասած` առնվազն անփութություն, անուշադրություն, կամ… չեմ ուզում վիրավորական խոսք գրել:

 

 

Հուսադրող ոչինչ չկա նաև ներմուծման և ներքին առևտրի աճի տեմպերի ցուցանիշներում: Մի «լավ» բան կա` գները աճի տեմպը թռիչքաձև չի ավելանում` այն անընդհատ կայուն բարձրանում է` ամիսը 1%-ի շուրջ: Սրանք ուղղակի ցուցադրում են բնակչության եկամուտների անկումը:

                Կրկնում եմ, այս ամբողջը` անցյալ տարվա այս շրջանի «խորը լոքդաունը» հաշվի չառած…

Ընդհանրացնելով և ամփոփելով վերը նշվածը, նաև հաշվի առնելով միջին աշխատավարձի աճի և գնաճի տեմպերի բացասական տարբերությունն ու ԱՄՆ դոլարի հանդեպ ազգային արժույթի անկումը, եզրահանգումը միարժեք է` տնտեսությունն անցում է կատարել գոյատևման նվազագույն շեմից ցածր աստիճանի: Այլևս կարելի է ենթադրել, որ տնտեսական քաղաքականություն չկա, կամ կա, բայց ի վնաս Հայաստանի տնտեսությանը:

                     Հետևանքը միարժեք է, և անխուսափելի` աղքատության և ծայրահեղ աղքատության խորացում:

 

ՀԳ
Եվ հիշել`
ամեն մի անվանական դրական աճ` փաստացի դրական աճ չէ…
Այդպիսին է տնտեսությունը և տնտեսագիտությունը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով