Պատրաստվե՛ք, պատասխան տալու օրը մոտ է, իսկ պատասխանատվությունից խուսափել չի ստացվելու.Կարեն Բեքարյան

 

Մեր պետական կառույցների բոլոր աշխատակիցները (առաջին հերթին՝ ԱԳՆ, ՊՆ, ԱԱԾ, Դատախազություն, Անվտանգության խորհուրդ, Ոստիկանություն)՝ անկախ իրենց զբաղեցրած պաշտոններից, պարտավոր են մանրամասն ու մի քանի անգամ լսել Փաշինյանի վերջին օրերի անխտիր բոլոր «ելույթները» և մեկ անգամ ևս ֆիքսել պետության և հանրության ներկա վիճակը՝ իր բոլոր բաղկացուցիչներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Պարտավոր են լսել ու շատ արագ պատրաստել իրենց պատասխանները՝ շատ մոտ ապագայում տրվելիք (այդ թվում՝ իրավական գործընթացների արդյունքում) հարցերին:

Իսկ կարևորագույն հարցը լինելու է հետևյալը. Ձեր հանցավոր գործունեության և /կամ/ հանցավոր անգործության արդյունքում՝ ի՞նչ քանակի և ի՞նչ որակի մասնակցություն եք բերել պետության կործանման (ներառյալ՝ մարդկային կյանքերն ու խեղված ճակատագրերը) հետևողականորեն իրականացվող ծրագրին:

Պատրաստվե՛ք, պատասխան տալու օրը մոտ է, իսկ պատասխանատվությունից խուսափել չի ստացվելու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դուք արել եք Ձեր ընտրությունը և անկախ հարյուրավոր զգուշացումներից, արդեն իսկ անկախ նաև որևէ մոտիվացիայից՝ շարունակում եք ծառայել պետության կազմաքանդմանը:
Իսկ մեր հանրությանը, բոլորիս – խնդրանք՝ մի նայեք ու մի տարածեք տեխնոլոգիական «հիվանդի» բարբաջանքը:

Այլևս չկա ոչինչ զարմանալու, չկա ոչինչ քննարկելու, չկա ոչինչ անդրադառնալու կամ մտածելու…
Պաշտպանեք ու պահպանեք Ձեր և Ձեր մտերիմների առողջությունը:

Աստված պահապան մեր գերիներին…»,- գրել է նա:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով