«Պատիվ ունեմ» դաշինքին, և նիկոլիզմի դեմ իրական պայքար տանող բոլոր ուժերին հաջողություն եմ մաղթում.Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար  Արտակ  Զաքարյանը  գրում է.

Հարգելի բարեկամ,
Ինձ մտերիմ մարդիկ նախապես գիտեին, որ այս անգամ չեմ ցանկանում լինել ընտրացուցակում։ Նախընտրական դաշինքների հրապարակումից կարճ ժամանակ անց, բազմաթիվ ծանոթ և անծանոթ մարդկանցից եմ ստացել միևնույն հարցը, թե ինչո՞ւ չեմ առաջադրվել «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում, որտեղ իմ կուսակցությունն է։
Պատասխանս մեկն է. համարեք, որ առաջադրվել եմ և աջակցեք մեր դաշինքին։ Վստահ եղեք, որ այս անգամ ևս ցուցակում ընգրկվել են փորձառու, բանիմաց և երկրի ճակատագրով մտահոգված հայրենատեր մարդիկ։
Հայրենադավության, հայրենավաճառության, փարիսեցիության, կապիտուլյացիայի դեմ՝ մեր պայքարը շարունակվում է։
Մենք պետք է վերականգնենք մեր երկրի ու ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը։
Մենք շատ գործ ունենք անելու, բոլորս միասին։
Մենք ներքին և արտաքին թշնամուն հանդուրժելու իրավունք չունենք։ Մեր սերունդները մեզանից հաստատուն, խաղաղ և զարգացող հայկական պետություն և Հայրենիք են պահանջելու, ոչ թե նիկոլիզմ կամ նիկոլածին թույնով շաղախված թրքախառը «ապագա»։
«Պատիվ ունեմ» դաշինքին, և նիկոլիզմի դեմ իրական պայքար տանող բոլոր ուժերին հաջողություն եմ մաղթում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով