«Պատիվ ունեմ» դաշինքը դիմել էր Գլխավոր շտաբ՝ սահման մեկնելու համար. նրանց մերժել են.168.am

 

Երեկ Ազգային ժողովում ՀՀ վարչապետի աթոռը ժամանակավորապես զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հերթական կանխատեսելի և էժանագին հարձակումները գործեց ընդդիմության ուղղությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այդ մարդիկ (ընդդիմադիր շրջանակները.- Ա.Վ.) ձեզ հայտնի իրադարձությունների ժամանակ ասում էին՝ մենք բանակի կողքին ենք: Բա էդ ո՞նց է, որ մեր բանակը թվացյալ «վարկաբեկող» տեսանյութերը հաճույքով տարածում եք, բայց, երբ որ մեր զինվորները, սպաները, կամավորները, որոնք ժայռի նման կանգնած են սահմանին, նրանց վերաբերյալ, նրանց հերոսական ծառայությունը լուսաբանող տեսանյութերը չեք տարածում: Սա ի՞նչ է նշանակում: Ես այդքան մանրամասն չգիտեմ, բայց սա նշանակում է, որ, այո՛, Հայաստանում գործում են Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ»,- ասաց Փաշինյանը:

Ըստ էության վերջինս, տիրապետելով երկրի կառավարման ողջ լծակներին, կրկին ընդդիմությանն էր մեղադրում երկրի անվտանգային խնդիրների, անձամբ իր «պռավալների» մեջ:

Սակայն ԳՇ-ն պատասխանել է, թե դրա անհրաժեշտությունը չի տեսնում: Մեր աղբյուրն ասաց, որ «Պատիվ ունեմ» դաշինքում այդ փաստը չեն հանրայնացրել, որովհետև հայրենիքի պաշտպանության գործը PR-ի առարկա ու առիթ չէ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Չէի հրապարակայնացնի այդ նամակագրության փաստը, եթե չլիներ երեկվա և արդեն հերթական սահմանային ցավալի դեպքը, եթե վստահ լինեինք, որ այն վերջինն է լինելու և սահմանի պաշտպանությունն ուժեղացնելու համար պատասխանատուները հետևություններ են անելու: Ցավոք, ամեն օրը հակառակն է ապացուցում և խորացնում մեր մտահոգությունը»,- ասաց մեր աղբյուրը:

Տեղեկացանք, որ, այնուամենայնիվ, «Պատիվ ունեմ» դաշինքը ձևավորել էր զորախումբ:  ԳՇ արձագանքի պարագայում պատրաստ էր արագ տեղակայվել սահմանի ամենավտանգավոր և պաշտպանության կարիք ունեցող հատվածներում:

168.am-ի տեղեկություններով՝ իրականում ռազմաքաղաքական պայթյունավտանգ այս իրավիճակում «Պատիվ ունեմ» դաշինքը սահմանի պաշտպանությունն ուժեղացնելու և մեր տղաներին սատարելու նպատակով մոտ 10 օր առաջ պաշտոնապես դիմել էր ԶՈՒ Գլխավոր շտաբին (ԳՇ)՝ նշելով, որ մտադիր է ձևավորել ջոկատ, որն ըստ անհրաժեշտության կարող է մարտական հերթապահություն իրականացնել Հայաստանի կամ Արցախի սահմանագծի ցանկացած ուղղությամբ, կամ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում ընդգրկվել այնտեղ, որտեղ նպատակահարմար կհամարի ԶՈՒ ԳՇ-ն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով