Պատանի ֆուտբոլիստները՝ մոլորակը փրկելու բնապահպանական նախաձեռնությունների մասնակից

«Գազպրոմ» ընկերության կողմից անցկացվող «Ֆուտբոլը՝ հանուն բարեկամության»  ծրագրի այս տարվա պատանի մասնակիցները ավելի քան 200 երկրներից պատմել են շրջակա միջավայրի պահպանության գործում իրենց ներդրման մասին:

Ծրագրի պատանի մասնակիցները կարճ տեսահոլովակներում ներկայացրել են, թե ինչպես են օգնում մոլորակին ամեն օր, և կոչ են արել նախագծի մյուս երեխաներին հետևել իրենց օրինակին ՝ գործարկելով “Small Steps to Save the Planet” (փոքր քայլեր մեր մոլորակը փրկելու համար) չելենջը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մասնակիցները առաջարկներ են ներկայացրել պլաստիկ տոպրակների և շշերի օգտագործման մերժման, ջրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի, հեծանիվի օգտագործման, թափոնների վերամշակման, աղբի տարանջատման, էներգախնայողության, ինչպես նաեւ վերականգնվող բնական ռեսուրսների օգտագործման վերաբերյալ։

Այս տարի ևս «Ֆուտբոլը՝ հանուն բարեկամության» աշխարհի առաջնությանը թիմերը մասնակցում են անհետացման վտանգի ենթարկվող հազվագյուտ կենդանիների անուններով։ Այս նախաձեռնությունը նպաստում է նրանց բնության պահպանության անհրաժեշտության մասին իրազեկվածության բարձրացմանը։

2021 թվականի առաջնությունը տեղի կունենա թվային ձեւաչափով՝ մայիսի 24-ից 29-ը, որը հիմնված է F4F World ֆուտբոլային սիմուլյատորի վրա: Դրան կմասնակցեն 32 թիմեր ավելի քան 200 երկրներից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ֆուտբոլը՝ հանուն բարեկամության» ծրագիրը մեծ ուշադրություն է դարձնում բնության պաշտպանությանը և շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի խթանմանը: Այս առաջնության շրջանակներում երիտասարդ դեսպաններն իրենց ներդրումն են ունենում բնության պաշտպանության գործում՝ հանդես գալով բազմաթիվ նախաձեռնություններով։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով