Պաշտոնակատար կոչեցյալն ամոթ, պատիվ, արժանապատվություն չունի.Ավետիք Իշխանյան

Ուղղակի չեմ պատկերացնում , թե այդ երևույթի հետ, որը ոչ մի սրբություն չունի, որի համար ապրելակերպը հենց սուտն ու կեղծիքն են, ինչպե՞ս կարելի է բանավիճել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հրապարակախոս Ավետիք Իշխանյանը:

«ՂԺՂԺԱՆԸ

Պաշտոնակատար կոչեցյալն ամոթ, պատիվ, արժանապատվություն չունի։ Նա շարունակում է «անկեղծ» և «պատահական» հանդիպումները, ողորմելի պաշտոնյաների կողմից հրապարակներ քշված խեղճուկրակ ամբոխի հետ։ Հանդիպում է , ղժղժում, էշ-էշ դուրս տալիս։ Բա դրա բառապաշա՞րը․ «խի, գնում ա․․․» և վերջապես «տղամարդալամիշ»։ Եվ սա ներկայացնում է քո երկիրը։ Թող ու փախի, եթե այս մակարդակի ղեկավար ունես։ Իմացա նաև , որ այս ողորմելին, առաջին և երկրորդ նախագահներին հրավիրում է բանավեճի։ Իհարկե, հրավերն ընդունել կամ չընդունելը նրանց որոշելիքն է։ Ուղղակի չեմ պատկերացնում , թե այդ երևույթի հետ, որը ոչ մի սրբություն չունի, որի համար ապրելակերպը հենց սուտն ու կեղծիքն են, ինչպե՞ս կարելի է բանավիճել։ Այդ երևույթի հետ հիանալի շոու, այո՛ շոու կլինի, եթե նրա հետ «բանավիճեն» իր բնույթի գործիչներ՝ Խաչիկ Ստամբոլցյանն ու Արշակ Սադոյանը»,- գրել է նա։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով