Պարտությամբ հպարտացողները.ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Երեք տարի առաջ «երկրի հակառակ կողմում» օտարերկրյա հատուկ ծառայությունները կարողացան հավաքագրել մեկին: «Շակալը», այդպիսին էր գործակալի ծածկանունը, ոչ միայն չէր սիրում իր հայրենիքը, այլև չուներ նրա զգացողությունը, չուներ հավատ ու սրբություն, արնախում էր, փողասեր էր ու հիստերիկ, շանտաժի մեծագույն սիրահարար էր, մանիպուլյատոր էր ու անուղղելի սուտասան։
Իր այս որակներով նա բացառիկ գտածո էր տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրենց շահերը հետապնդող օտարերկրյա հատուկ ծառայությունների համար։ «Շակալը» կատարելապես էր պատրաստ ավերիչ գործողությունների, իսկ գործը գլուխ բերելու համար գումարի պակաս չկար․ բարեգործական ու բարձրահունչ այլ անվանումների տակ երկրում գործում էին օտարերկրյա հիմնադրամներ՝ «USAID, NDI, Freedoom House, «Բաց հասարակություն-Հայաստան»․․․, որոնցից հոսում էին ֆինանսական հսկայական միջոցներ։ Այդ կառույցները շռայլ էին նաև մարդկային ռեսուրսների տրամադրման հարցում, անգնահատելի էին գունավոր հեղափոխությունների իրենց հսկայական փորձով ու ցուցումներով։
Պատրաստվող հեղափոխությունը ուժեղ կրակի վրա դրված կաթսայի օրինակով սատանայաբար եռում էր երկրում։ Այդ եռքն ի վերջո ավարտվեց նրանով, որ մեր հայտնի «Շակալի» գլխավորությամբ երկրի գլուխ անցավ մի մեծ գործակալական ցանց։ Այն դիրքավորվել էր Ազգային ժողովում, կառավարությունում, Անվտանգության խորհրդում, Պաշտպանության, Արդարադատության նախարարություններում և, ընդհանրապես, կառավարման ողջ համակարգում։
Երկիրն անդառնալիորեն կազմաքանդվում էր՝ վերածվելով գիշատիչների անվերջանալի թալանի թատերաբեմի։ Չարագույժ արագությամբ մահվան շունչը մոտենում էր անվտանգային համակարգին, նորանկախ Հայաստանի սրբության սրբոց բանակին։ Վերջինիս փաստացի ապասպառազինության հարցը լուծված էր տարբեր տրամաչափի «պատրոնների» ջանքերով, կադրային ջարդի արդյունքում անատամ թողնված բանակը բերվել, հասցվել էր պարտադրած պարտվողական պատերազմի շեմին։
«Արցախը Հայաստան է ու վերջ» ռազմատենչ ճիչով երկրի վրա հարձակվելու փաստացի հրավեր թշնամու, խայտառակ, իրականում իր ներսում խորապես պլանավորված պարտություն, ստորացուցիչ կապիտուլյացիա ու բավական չէ, որ այս ամենը հաջողությամբ մարսված է, հիմա էլ հանրության գիտակցության մեջ այն անբարո հայտարարության ամրագրումը, թե հպարտ է մեր այս ունեցած պարտությամբ։
Այժմ իրապես անխուսափելի հարց՝ մի՞թե մենք այն աստիճան ենք բարոյազրկված ու ուղեղաթափ, որ խելագարի օրինակով կարող ենք հպարտ լինել մեր այս պարտությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով