նիկոլը պատերազմի հոմանիշն է: Նա մահվան խորհրդանիշն է.Արփինե Հովհաննիսյան

Աժ նախկին փոխնախագահ,  «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ ղեկավարմ  Արփինե  Հովհաննիսյանը   ֆեյսբուքյան  իր  էջում գրել է.

«Հարգե՜լի հայրենակից, մենք էլի զոհ ունենք: Գեղարքունիքում: Պատերազմը չի ավարտվել: Տեղափոխվել է Հայաստան:
նիկոլը պատերազմի հոմանիշն է: Նա մահվան խորհրդանիշն է: Նա անպաշտպանության սիմվոլն է: Իր սեփական վախի ու անզորության զոհը: Մեզ էլ հետը զոհ դարձրածը:
Եթե անգամ խղճում կամ հավատում եք նրան, միևնույն է պիտի հասկանաք, որ ինքը չի կարողանում: Ինքը պարտված ու ապիկար ղեկավար է: Ինքը ձախողել է, ինչը հնարավոր էր: Նա ունակ չէ ապահովել արժանապատիվ խաղաղություն, թե կուզեք` անգամ անարժանապատիվ խաղաղություն»-գրել  է  Հովհաննիսյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով