Նիկոլը ոչնչացրեց ՀՀ ինքնիշխանությունը և լուծարեց բանակը․ Անդրանիկ Թևանյան

Նիկոլը ոչնչացրեց ՀՀ ինքնիշխանությունը և լուծարեց բանակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար   Անդրանիկ  Թևանյանը:

 

«Նիկոլ Փաշինյանը՝

1. արձանագրում է, որ իր ղեկավարած Հայաստանն այլևս չի կարողանում պաշտպանել սեփական սահմանները,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2. հայկական բանակ փաստացի գոյություն չունի,

3. մեր երկրի անվտանգության ապահովումը հանձնում է այլ պետություններին և ձեռքերը լվանում է Հայաստանի տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության ապահովման ֆունկցիայից,

4. մոռացության է տալիս գերիների հարցը (այդ թվում 6 նոր գերիների հարցը),

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

5. փորձում է իր «խաղաղասիրությամբ» և ինքնանվաստացմամբ հանգստացնել Ադրբեջանին ու դրա հետևում կանգնած Թուրքիային, բայց բերելու է նվաստացում և պատերազմ,

6. Արցախը հանձնելուց հետո Հայաստանը դարձնում է միջազգային խոշոր խաղացողների մրցակցության թատերաբեմ և դնում մեր երկիրն աշխարհաքաղաքական խաղերի զոհասեղանին,

7. վերջ է դնում Հայաստանի ինքնիշխանությանը և ապավինում դրսի ուժերին,

8. բացահայտորեն վարում է հակառուսական քաղաքականություն՝ վերջնականապես փլուզելով հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները,

9. ընդունում է ադրբեջանական հակահայ ագրեսիվ քաղաքականությունը և հրաժարվում երաշխավորել ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»,- գրել է նա:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով