նիկոլը անվերջ խոսում է, որ ինքը դավաճան չէ, գող չէ ու իհարկե խոստանում, որ կպատժի «նախկիններին».Արա Վարդանյան

նիկոլը անվերջ խոսում է, որ ինքը դավաճան չէ, գող չէ ու իհարկե խոստանում, որ կպատժի «նախկիններին»։ Այսինքն իր խոստումը ոչ թե լավ ապագան է, այլ որոշ մարդկանց համար վատ ապագան։ Նա կրկին ժողովրդին համոզում է, որ իրենք չեն ուզում լավ ապրել, այլ ուզում են որպեսզի ուրիշները վատ ապրեն…Այս մասին  գրառում է արել «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը: 
Մյուս կողմում կանգնած է Նախագահ Քոչարյանը, ով, ի տարբերություն նիկոլի, հանդիպումների ընթացքում շրջապատված է ժողովրդով, այլ ոչ թե ոստիկանական շարասյուներով։ Նա խոսում է ապագայի ու անելիքների մասին։ Նա չի խոսում պատժելու մասին։ Նա չի արդարանում, քանզի իրականության մեջ չկա արդարանալու համար որևէ պատճառ։ Նա ունի մեկ նպատակ` վերականգնել ժողովրդի մեջ հույսը։ Այն հույսն, որը նիկոլը ուղղակի ոչնչացրեց։ Նա հավատում է, որ մեր ժողովուրդն ուզում է լավ ու ապահով ապրել։

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով