նիկոլաթուրքերը շարունակում են ՄԱԿ կանչել.Կարեն Վրթանեսյան

2 թե 3 օր է նիկոլական պաշտոնյաները, մերձիշխանական տարբեր տրամաչափի խաղացողները, այդ թվում և սորոսական թևից, իրենց ճղում են, թե «Դիմենք ՄԱԿ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ   Կարեն Վրթանեսյանը:

«Հայ-ադրբեջանական հակամարտության թեման ՄԱԿ տանելն այն է, ինչ երկար ժամանակ փորձում էին անել Ադրբեջանն ու Թուրքիան, քանի որ ի տարբերություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի, ՄԱԿ-ում թե՛ Ադրբեջանի, և թե՛ Թուրքիայի դիրքերը շատ, շատ ավելի ուժեղ են։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վստահ եմ, որ ԱԳՆ-ից վաղուց են բացատրել կապիտուլյանտին այդ քայլի բոլոր վտանգները։ Բայց նիկոլաթուրքերը շարունակում են ՄԱԿ կանչել…

Ըստ այդմ հարց. ինչո՞ւ է Նիկոլն այսպես ակնհայտորեն մտնում թուրքական գծի մեջ։

Հ.Գ. ՀՀ արտգործնախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել, ԱԳՆ խոսնակը հայտնեց րոպեներ առաջ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

#նիկոլաթուրքեր»,- գրել է Վրթանեսյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով