Նիկոլ Փաշինյանը երեկ ապացուցեց, որ Թագուհի Թովմասյանի եւ Աննա Գրիգորյանի դեմ իրականացվող արշավը կատարվում է անձամբ նրա հրահանգով․ «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում իր ելույթով ապացուցեց, որ Աժ անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանի եւ Աննա Գրիգորյանի դեմ մի քանի օր իրականացվող արշավը կատարվում է անձամբ նրա հրահանգով: Նկատենք, որ արդեն մի քանի օր է արդեն, ինչ տարբեր կայքեր, ֆեյք կայքեր ու ֆեյքեր այս պատգամավորների նկատմամբ իսկական արշավ են սկսել՝ ընդհուպ մինչեւ անձնական, ընտանեկան կարմիր գծերը հատելով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նիկոլ Փաշինյանը, որ հրապարակավ դժգոհում էր, թե ինչ-որ մարդիկ թիրախավորել են իր կնոջը, անձամբ հրահանգել է կին պատգամավորներին վարկաբեկել՝ ոչնչի առջեւ չկանգնելով։ Թերեւս իշխող թիմին եւ հենց վարչապետին անհանգստացնում է անկախ պատգամավորների շարունակ աճող վարկանիշը, եւ տարբեր ասեկոսեների միջոցով փորձ է արվում նրանց սեւացնել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով