Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության դեպքի վերաբերյալ այս պահին որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել

Հայտնում ենք, որ տարբեր լրատվականների կողմից և սոցիալական հարթակներում տարածվող տեղեկատվությունը Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության դեպքի վերաբերյալ այս պահին որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել։ Լուսանկարում պատկերված կինը, որը տեղադրվել է այդ նյութի ներքո, ողջ և առողջ է և առնչություն չունի ենթադրյալ դեպքի հետ։Այս  մասին  տեղեկացնում է  Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը:
Դեսպանությունը կապի մեջ է Նիդերլանդների իրավապահ մարմինների հետ՝ տեղեկատվության իսկությունը պարզելու նպատակով։
Խնդրում ենք զերծ մնալ այս հարցով հետագա հրապարակումներից մինչև դեսպանության կողմից պաշտոնական տեղեկատվության հրապարակումը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով