Ներքին թուրքը (Նիկոլը), 2018-2020թթ. ամեն ինչ արեց, որ մենք Արցախում անվերապահորեն պարտվենք արտաքին թուրքին(Իլհամ)։ Մինչև վերջ չհաջողվեց։ Գործը կիսատ մնաց.Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար  Արտակ  Զաքարյանը գրում է.

Ներքին թուրքը (Նիկոլը), 2018-2020թթ. ամեն ինչ արեց, որ մենք Արցախում անվերապահորեն պարտվենք արտաքին թուրքին(Իլհամ)։ Մինչև վերջ չհաջողվեց։ Գործը կիսատ մնաց։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

2020թ. նոյեմբեր-2021թ. մայիս ամիսներին, ներքին թուրքը(Նիկոլ) ամեն ինչ արել և անում է, որպեսզի մենք վերջնականապես հրաժարվենք Արցախից։ Դրա համար նա պատրաստ է արտաքին թուրքերի դեմ նաև Հայաստանը կոտրել, ստորացնել ու ծնկի իջեցնել։
2021թ. հունիսի 20-ին մեր վճռական «ճակատամարտն» է լինելու ներքին թուրքի(Նիկոլ և շրջապատ) դեմ։ Դա յուրօրինակ վերածննդի օր կարող է լինել մեր ժողովրդի համար։ Առանց դրա, որքան էլ գոչենք Ազգ, Հայրենիք, պետություն, բանակ, անվտանգություն և այլն, միևնույն է ոչինչ չի փոխվելու։ Ներքին թուրքը(Նիկոլ) իր ծրագիրն ունի և արագացված տեմպերով, ներսից քանդում է ամեն ինչ։ Հունիսի 20-ի ընտրությունները համարեք, որ Հայաստանի և Արցախի հերթական գոյամարտն է, որտեղ պարտավոր ենք տանել համաժողովրդական հաղթանակ։
Զավեշտ է, բայց տխուր իրականություն։ 1918թ. Սարդարապատում, առաջին հանրապետության կերտման ճանապարհին, ինչպես նաև այսօր, 2021թ. գրեթե նույն նպատակներն են դրված Հայ ժողովրդի առջև։
Որ մեջքներս ուղղենք,
Որ երկիրը վերականգնենք,
Որ անվտանգ ու խաղաղ ապրենք,
Որ Հայաստան ու Արցախ ունենանք,
Որ տուն ու տեղ ունենանք,
Որ Հայ կոչվելու իրավունք ունենանք։
Ասեք, որ սխալվում եմ։
Ասեք, որ չափազանցնում եմ։
Ասեք, որ ներքին թուրքից(Փաշիև) ազատվելը կարևոր չէ։
Ասե՛ք, եթե կարող եք։
Շնորհավորում եմ Հայաստանի առաջին հանրապետության տոնի առթիվ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով