Նախկին բոլոր իշխանությունների ժամանակ Շուշին իրականում մերն էր, էս թրքահպատակ իշխանությունների ժամանակ Շուշին մերն է` արժանապատիվ քաղաքացիներինս, բայց միայն մեր հուշերում

 «Հայրենիք» կուսակցության անդամ. «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ-ի նախագահ   Բաբկեն  Հարությունյանը  գրել  է.

«Նախկին բոլոր իշխանությունների ժամանակ Շուշին իրականում մերն էր, էս թրքահպատակ իշխանությունների ժամանակ Շուշին մերն է` արժանապատիվ քաղաքացիներինս, բայց միայն մեր հուշերում, ցանկություններում, ֆեյսբուքում, զրուցներում։ Նախկին բոլոր իշխանությունների ժամանակ այս օրը տոն էր, էս թրքահպատակների ժամանակ` հայրենազրկման գիտակցման, ցավի, ամոթի, նվաստացման օր։
Սրա պատճառը մեկն է` կյանքում մի անգամ իրեն «հպարտ»   զգացած զանգվածը, շարունակ իրեն ներշնչելով սին հպարտություն, թույլ տվեց տգետ և օտարահպատակ քայլառաստներին հայրենիքը գլորել անդունդը։
Ի դեպ` արցախյան որևէ պատերազմի այն մասնակիցները, եթե դավաճան Նիկոլի կողմից կապիտուլիացիոն ակտի ստորագրումից հետո սատարում են նրան, ապա անձամբ ինձ համար այդ մարդիկ հերոսներ չեն։ Չեմ շնորհավորում նրանց նաև երկրապահի օրվա կապակցությամբ»։
#Պատիվ_ունեմ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով