Նախկին ԲՀԿ-ականը Փաշինյանի թիմում հանգրվանելու հայտ է ներկայացրել. «Հրապարակ»

««Ամիսներ առաջ ԲՀԿ-ն լքած պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, որոշ տեղեկություններով, ամեն ինչ անում է իշխանական ճամբարում հանգրվանելու եւ ընտրացուցակ մտնելու համար։ Մասնակցելո՞ւ եք առաջիկա ընտրություններին․ մեր հարցին Բագրատյանը երեկ ուշագրավ պատասխան տվեց. «Ես մասնակցության հայտ ներկայացրել եմ, բայց դեռեւս որոշում չի կայացվել, երբ կկայացվի, բոլորս էլ կտեսնենք՝ որ ցուցակում եմ»։ Ո՞ւմ եք ներկայացրել Ձեր հայտը՝ իշխանությա՞նը։ «Չեմ մեկնաբանում»։ Պատերազմից հետո այդ թիմից շատերը հեռացան, Դուք ինքներդ խնդրել եք, որ ընդգրկվե՞ք նրանց շարքերում։ «Չեմ մեկնաբանում»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով