Նախընտրական շրջանում իշխանության հերթական կեղծիքը.«Փաստ»

«Նախընտրական գործընթացներին ընդառաջ իշխանությունում նախապատրաստում են այն գործիքակազմերը, որոնցով պետք է կարողանան հանրության առաջ հերթական իմիտացիան ստեղծել և ապացուցել, որ իրենք «գործ են անում»։ «Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներում նշել է, որ կառավարության ծրագրերի ծախսային հատվածը հիմնականում ուղղորդված է եղել ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներին։ Ասֆալտապատումն այն առաջնային «գործն» է, որով «աշխատող կառավարության» բլեֆը հստակ աշխատում է։Թերթի տեղեկություններով, այս օրերին իշխանությունները նախաձեռնել են Հյուսիս-հարավ մայրուղու հետ կապված հերթական «բլեֆը» կազմակերպել։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր աղբյուրների փոխանցմամբ, օրերս համապատասխան հարցերով զբաղվող ԾԻԳ-երի պետերին և կապալառու կազմակերպություններին հրավիրել են կառավարություն և հստակ հանձնարարական տվել, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում հնարավոր բոլոր տարբերակներով մայրուղում ընթացող հատվածներում ակտիվացնել, իսկ դադարեցված հատվածներում՝ վերականգնել շինաշխատանքները, որպեսզի նախընտրական գործընթացներին ընդառաջ «թմբկահարելու» թեմաներ ունենան»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով