Նախընտրական գործընթացներին ներգրավվել են նաեւ ուժայինները. «Հրապարակ»

««Նախընտրական գործընթացներին ներգրավվել են նաեւ ուժայինները։ Երեկ Արարատի մարզի Մասիսի շրջանից ահազանգ ստացանք, որ ոստիկանապետը «կոնսուլտացիաներ» է սկսել համայնքապետերի հետ, թե ինչպես պետք է իրենց պահեն այս փուլում։ Համայնքապետերը խուսափում են խոսել այդ մասին։

Դարակերտի համայնքապետ Ղուկաս Սիմոնյանը՝ երբեմնի սրսուռ ՀՀԿ-ական՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի խնամին, հարցին՝ մինչ այս պահը ընդդիմադիրներից որեւէ մեկը  գրասենյակ բացե՞լ է համայնքում, հեգնեց․ «Ընդդիմադիրը ո՞րն ա, հլա ասեք՝ հասկանանք, պետություն է»։ Ասաց, որ շարժ չկա։ Իսկ Դուք ո՞ր դաշտում եք լինելու։ «Որտեղ իշխանությունը, այնտեղ՝ ես, էլ հարց չտաք»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայանիստի համայնքապետ Բալաբեկ Սարկիսյանը խոստովանեց, որ ՀՀԿ-ական է․ «Ես այդպիսին եմ՝ չեմ դավաճանում ոչ մեկին․․․ Բոլորը գիտեն, որ ինձ, իմ ժողովրդին էլ ոչ մեկ չի կարա պարտադրի։ Ոնց որ իմ ընտրությունն ա, ես տունը նստում եմ, գնում ինձ ընտրում են, նույնն էլ հիմա է լինելու, ես ժողովրդին չեմ պարտադրում՝ ում ընտրի, ինչ անի, ասում եմ՝ գնացեք, ձեր ճիշտ ընտրությունը կատարեք, ոչ մեկ իրավունք չունի ինձ պարտադրի։ Իրենք գիտեն, որ իմ դեպքում անիմաստ է, ու փորձեր չեն անի»։ Դաշտավանի կոմունիստ համայնքապետ Վարդգես Խանաղյանն էլ ասաց, որ նախընտրական շարժ չկա․ «Տպավորություն է, որ ընտրություն չի լինելու»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով