Մտորումներ մեկ տարի առաջ, ինքնամեկուսացման պայմաններում, երբ դեռ հայտնի չէր կորոնան ում շունն է.Մարգարիտ Եսայան

Շատերիս համար էր հստակ, որ այս ամբողջ ընթացքի մեջ․

Ա․ Բացակայում էր ամենակարեւորը՝ պետության պատասխանատվությունը իր քաղաքացիների, իր ժողովրդի հանդեպ։
Բ․Բացակայում էր իշխանության պատասխանատվությունը իր հպարտ եւ ոչ հպարտ քաղաքացիների հանդեպ։
Գ․Բացակայում էր նույն այդ քաղաքացիների պատասխանատվությունը ՝ իրենց սեփական անձի, իրենց ընտանիքների, իրենց հարազատների եւ շրջապատի հանդեպ։
Դ․Բացակայում էր քաղաքացիների անձնական պատասխանատվությունը՝ երկրի, պետության եւ ժողովրդի հանդեպ։
Ե․Համատարած անպատասխանատվության մեջ մենք դիմավորեցինք այս համաշխարահային վարակը։
Զ․ Շարունակում ենք ապրել համատարած անպատասխանատվության մեջ։
Է․Անգամ վիրուսի նահանջից հետո/եթե նահանջի/ շարունակելու ենք ապրել համատարած անպատասխանատվության մեջ։
Ը․ Անգամ այս ճգնաժամի պահին մեր երկրից չվերացավ չարությունը, ատելությունը, հայհոյանքը, չարախոսությունը, սամասուդը եւ վենդետան եւ այլ <հեղափոխական> ներմուծություններ
Ամփոփեմ․
Մենք այդպիսին չէինք, մեզ այդպիսին են դարձել պոպուլիստ իշխանությունը, վարչապետը, նրա շրջապատը,․ այն քաղաքական ուժերը, որ այսօր նստել են Ազգային ժողովում, նաեւ՝ բոլոր պետական կառույցները։
Հ․Գ․ Կարեւորը՝ խորին ակնածանքս եւ երախտագիտությունս բոլոր բուժաշխատողներին եւ ուսուցիչներին։
Առողջ եղեք․․․․
Հետո կամաց-կամաց պարզվում է կորոնան ո՞ւմ շունն էր․․․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով