Մեր երկրի համար այս պատասխանատու ժամանակահատվածում միայն ազատ ու պրոֆեսիոնալ մամուլը կարող է դիմագրավել մարտահրավերներին․ ՄԻՊ-ը շնորհավորել է Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ

ՄԻՊ Արման Թաթոյանը շնորհավորել է Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից։ Շնորհավորական ուղերձում ասված է․

«Շնորհավորում եմ բոլորիս մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ազատ մամուլ ունենալն իսկապես կարևորագույն ձեռքբերում է և, իհարկե, ժողովրդավարության ցուցիչ։

Լրագրողների աշխատանքը պետք է լինի ազատ ու պաշտպանված, իսկ կարծրատիպերը պետք է կոտրել պրոֆեսիոնալ աշխատանքով։

Ազատ մամուլի դերը կարևոր է պետության քաղաքականության առաջնահերթությունների և հասարակական կարծիքի ձևավորման ու այդ կերպ պետության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության երաշխավորման հարցում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լրատվամիջոցների սիրելի՛ ներկայացուցիչներ, Ձեր պատասխանատու մասնագիտական աշխատանքով դուք նպաստում եք հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց աշխատանքի թափանցիկության ու հանրային հաշվետվողականության ապահովմանը։

Մեծ է ձեր դերը նաև այլակարծության խթանման ու երկրում համերաշխության մթնոլորտի ապահովման գործում:

Մեր երկրի համար այս պատասխանատու ժամանակահատվածում միայն ազատ ու պրոֆեսիոնալ մամուլը կարող է կարևոր առաքելություն ունենալ խնդիրները հաղթահարելու գործում»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով