Մենք վստահ լինենք, որ ունենք ուժեղ թիմ, որը պատրաստ է մեզ աջակցել հաջողության հասնելու համար.Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությայն նախագահ Վահե Հակոբյանը մայիսի 27-ին Երևանում հանդիպել են Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ և Արաբկիր համայնքների քաղաքացիների և դաշինքի՝ մայրաքաղաքի ակտիվի հետ։
Նախագահ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին «Հայաստան» դաշինքի աշխատանքներում ներգրավվելու համար։ «Վստահ եմ, որ ձեզ բոլորի վրա կարող է ճնշում լինել, բայց մենք պետք է վճռական լինենք։ Այսօր քննարկելու ենք այն հարցերը, թե ինչպես ենք մեր թեզերը և մեսիջները տեղ հասցնելու ընտրողներին, որպեսզի փոխենք այս իշխանությանը։ Երկուստեք պետք է վստահ լինենք, որ դուք կստանաք ձեզ անհանգստացնող բոլոր հարցերի պատասխանը, իսկ մենք վստահ լինենք, որ ունենք ուժեղ թիմ, որը պատրաստ է մեզ աջակցել հաջողության հասնելու համար», – ասել է նախագահ Քոչարյանը։
Հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել ՀՀ սահմանների անվտանգության և ռազմաարդյունաբերության զարգացման հարցերին։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով