Մենք պարտավոր ենք ամեն գնով փրկել ու պահպանել մեր պետությունը.Աննա Կոստանյան

 

Մեր պետությունը` երկիրը, հողը, ջուրը, սարը, ժայռը, խոտը, ծառը, թուփը, պատմությունր, մշակույթը, ներկան ու ապագան, ամեն ամեն ինչ, նույնիսկ էն ամենավատը, որ կարող եք ասել, անսահման, անվերապահ, ինքնամոռաց սիրո է արժանի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հայաստանս… Արցախս… Հայրենիքս…

Մեր պետությունը` երկիրը, հողը, ջուրը, սարը, ժայռը, խոտը, ծառը, թուփը, պատմությունր, մշակույթը, ներկան ու ապագան, ամեն ամեն ինչ, նույնիսկ էն ամենավատը, որ կարող եք ասել, անսահման, անվերապահ, ինքնամոռաց սիրո է արժանի։

Մերժում եմ բոլորին, ովքեր ասում են, թե չեն հասկանում հայրենասիրություն բառի իմաստը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայրենիքն ինձ համար առաջին հերթին մարդիկ են, ովքեր կերտել ու կառուցել են, պահել ու պահպանել են, մեզ հասցրել այս մի բուռ մնացած հողը, հայոց մեծերից մեզ ժառանգած ԱՐՄԵՆԻԱՆ։

Այս հողը արյունով է պահվել, դարեր ի վեր մարտի դաշտերում ընկած հայն է պահել, պահել է, որ այսօր լինենք` ես, դու, նա, նույնիսկ ամենա անարժան հայը, ով չունի հայրենիքի պահպանման գիտակցումը` պետության հանդեպ իր պատասխանատվությունը։

Մենք պարտավոր ենք ամեն գնով փրկել ու պահպանել մեր պետությունը` մեր Հայաստանն ու Արցախը, առաջին հերթին բոլոր նրանց համար, ովքեր իրենց կյանքը զոհել են ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՅՐԵՆԻՔԻ` հանուն ինձ, հանուն քեզ, հանուն մեզ բոլորիս»,- գրել է Կոստանյանը։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով