Մազոխիստ Նիկոլը հպարտանում է մեր պարտությամբ.Գագիկ Համբարյան

Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող դավաճանն իր այսօրվա քարոզարավի շրջանակներում զառանցել է, թե «Դա չի նշանակում, որ մենք մեր պարտությամբ չպետք ա հպարտանանք»…Այս մասին  ֆեյսբուքյան  իր  էջում գրառում  է  արել  քաղաքագետ  Գագիկ  Համբարյանը:
Այո՛, ոչ ավել, ո՛չ պակաս… Տարրական անասուն պետք է լինել կամ մազոխիստ, որ հպարտանաս քո խայտառակվելով… Սույն անձն իշխանությունում վերարտադրվելու համար պատրաստ է ինչ ապուշություն ասես դուրս տալ և իրեն երկրպագողներին, ժեխին և փթիրին համոզել, որ պարտությամբ կարելի է հպարտանալ…
Հիշեցնեմ, որ վարչապետի աթոռը զբաղեցնող այս մակաբույծը պատերազմի հենց առաջին օրն ԱԺ ամբիոնից մկկում էր.  «Եկեք պայմանավորվենք… Ինչ էլ որ լինի մենք մեզ պարտված չենք համարում»…
44 օր տևած և ազգադավ Նիկոլի կողմից դիտավորյալ սանձազերծած պատերազմում, որի ամբողջ ընթացքում Նիկոլն ու իր թիմը կեղծում էին իրադարձությունների իրական պատկերը, խայտառակ պարտությունը ոչ միայն չպետք է ընդունեինք որպես պարտություն, այլև հիմա պարզվում է՝ դա հպարտություն է…
Հետաքրքիր է, սրան ընտրողները չեն ամաչու՞, որ սրա նման ապուշին են իրենց ձայնը տալու…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով