Կրակոցներ Արարատի մարզում. Սուրենավանից «հրազենային բաց կոտրվածք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 27-ամյա երիտասարդ

 

Արարատի մարզում երեկ՝ մայիսի 17-ին,  կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, ժամը 18:40-ի սահմաններում «Արարատ» բժշկական կենտրոնից  ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «հեմորակային տրավմատիկ շոկ 2-րդ եւ 3-րդ աստիճանի, աջ ոտքի միջին 3-րդի հրազենային բաց կոտրվածք, այրունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ, 27-ամյա Միշա Ա.-ն է:

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 18:15-ի սահմաններում Սուրենավան գյուղի Բարեկամության փողոցում նույն գյուղի բնակիչ, 21-ամյա Արթուր Զ.-ն դեռեւս չպարզված հանգամանքներում, դեռեւս չպարզված հրազենով կրակոցներ է արձակել Միշա Ա.-ի  ուղղությամբ:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները զննությամբ հայտնաբերել են ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի  2 պարկուճ, 1 հատ պողպատե գնդակի միջուկ եւ արնանման հետքեր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստի առթիվ հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, հիվանդանոցում էլ բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ  վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով