Կոտայքի մարզում Opel-ը տապալել է բետոնե էլեկտրասյուները և հայտնվել դաշտում. կա վիրավոր

 

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Զովունի ավտոճանապարհի՝ Զովունի գյուղի սկզբնամասում դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 2 բետոնե էլեկտրասյուների, տապալել դրանք և հայտնվել դաշտում, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

էլեկտրասյուների տապալման հետևանքով նշված հատվածում էլեկտրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է, և օպերատիվորեն ժամանած «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիիչները այս պահին ձեռնարկում են անհրաժեշտ աշխատանքներ՝ կոտրված էլեկտրասյուները նորով փոխելու և էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով